Բենի
Հինն
Ավետարանիչ և
հովիվ Բենի
Հիննը հայտնի
է
քրիստոնեական
աշխարհում:
Նրա
հավաքույթներին
մասնակցում են
հազարավորներ
և Աստված
փառավորվում
է նրա
միջոցով: Աստված
հաստատում Է Իր
Ավետարանը
Բենի Հիննի
միջոցով մեծ
զորություններով
և հրաշքներով:
Հազարավոր
մարդիկ
ընդունում են
Քրիստոսին և
բժշկվում:
«Եվ իմ
խոսքը և
քարոզությունը
ոչ թե
մարդկային
իմաստության
պատիր
խոսքերով
եղավ, այլ
Հոգու և
զորության
ապացուցությամբ»: (1
Կորն. 2 գ. 4 խ.)
Այս
բրոշյուրը
Բենի Հիննի
«Բարի լույս
Սուրբ Հոգի»
գրքից մի
հատված է՝
անձնական
հրաշալի
վկայություն
Սուրբ Հոգու
հաղորդության
մասին:
Ես
կարո՞ղ եմ Քեզ
իսկապես
ճանաչել
1973թ. Սուրբ Ծննդյան
տոներին
մնում էր երեք
օր: Լուսանում
էր: Ցուրտ և
մարախլապատ
առավոտ էր
Տորոնտոյում:
Հանկարծ
Սուրբ Հոգին
հայտնվեց իմ
սենյակում: Նա
այնքան
իրական էր ինձ
համար այդ
առավոտ, որքան
այս գիրքն է
հիմա քո առջև:
Հետևյալ ութ
ժամերի
ընթացքում ես
անասելի ապրումներ
ունեցա Սուրբ
Հոգու հետ:
Այն ամբողջովին
փոխեց
կյանքիս
ընթացքը: Ես
բացել էի Աստվածաշունչը, ու
Սուրբ Հոգին
պատասխանում
էր իմ
հարցերին:
Ուրախության
և հուզմունքի
արցունքները
կաթում էին
աչքերիցս:
Տպավորությունն
այնպիսին էր,
կարծես
սենյակս
բարձրացավ երկինք:
Եվ ես ուզում
էի մնալ
այնտեղ
հավերժ: Ես
ընդամենը 21
տարեկան էի, և
այս
այցելությունը
լավագույն նվերն
էր ինձ համար
այս Ծննդյան
տոներին:
Անցել է
երկու տարի,
ինչ ես կյանքս
նվիրել եմ
Հիսուսին: Այդ
ժամանակից ի
վեր իմ ու
ծնողներիս
հարաբերությունները
շատ լարված
էին: Իսկ այն
պահին ես
գտնվում էի
այնպիսի
վիճակում, որ
մի փոքր առիթն
անգամ կարող
էր վերջնական
բաժանման
հասցնել: Մեր
ընտանիքը
արտագաղթել
էր Իսրայելից,
և մենք
պահպանում
էինք
ավանդույթները:
Բայց երբ
կյանքս
նվիրեցի Հիսուսին,
ես գնացի
ընդդեմ
ավանդույթների,
և դա շատ էր վիրավորում
ծնողներիս:
Ամեն ինչ իմ
կյանքում
ուղղված էր
այդ
ավանդույթների
դեմ պայքարին:
Դա մի
սարսափելի
կյանք էր ինձ
համար, որովհետև
նրանք չեին
հասկանում, թե
ինչ կատարվեց
իրենց որդու՝
այսինքն ինձ
հետ:
Բայց
այնուամենայնիվ
իմ սենյակում
իրական ուրախություն
էր տիրում:
Անգամ
հնարավոր չէ նկարագրել
այն: Դա Աստծո
Փառքի
լիությունն էր:
Եթե 48 ժամ առաջ
ինձ ասեին, թե
ինչ է
կատարվելու
ինձ հետ, ես
կպատասխանեի.
«անհնարին է»,
բայց այդ
պահից Սուրբ
Հոգին
կենդանի
դարձրեց իմ
կյանքը: Նա նորոգեց
ինձ: Եվ Նա
հեռու չէր:
Ո՛չ: Նա
իրական էր, Նա
այսպես էր իմ
սենյակում:
Եվ հիմա ես
ուզում եմ Քեզ
ծանոթացնել
Նրա հետ:
Բարեկամս, եթե
դու իրոք
ուզում ես
ազգակից դառնալ
Սուրբ Հոգուն,
Նրան որ քո
մտքից և ըմբռնումից
բարձր է, ապա
շարունակիր
կարդալ: Որովհետև
այն, ինչ ես
կիսելու եմ
քեզ հետ,
կփոխի քո ողջ
կյանքը: Այդ
փոփոխությունը
դու
միանգամից
կզգաս՝ գուցե
այս գիրքը
կարդալիս, կամ
աշխատանքի
գնալիս, կամ
աղոթքի
ընթացքում:
Սուրբ Հոգին
կայցելի քեզ:
Որովհետև Նա
ցանկանում է
դառնալ քո
ընկերը,
ուսուցիչը,
մխիթարողը և ուղեկիցը
քո ողջ
կյանքում: Եվ
երբ Դուք
հանդիպեք, դու
անպայման
կասես. «Բենի՜,
Սուրբ Հոգին
իրոք գործում
է իմ
կյանքում»:
Աստծո
զորության
հայտնությունը
Այն ժամանակ
ես այցելում
էի «ազատ
մեթոդիստների»
եկեղեցին:
Այնտեղ
ծանոթացա և
ընկերացա Ջիմ
Պոյնտերի հետ:
Նա առաջարկեց
ինձ իր հետ
ավտոբուսով
մեկնել
Պիտսբուրգ
քաղաք, որտեղ
տեղի էր
ունենալու
ավետարանիչ
Կատրին
Կուլմանի
հոգևոր ծառայությունը:
Ճիշտն ասած
ես շատ քիչ
տեղեկություն
ունեի նրա
մասին: Նրան
տեսել էի մեկ
անգամ
հեռուստատեսությամբ,
և նա
բոլորովին
դուր չեր եկել
ինձ: «Նա շատ
տարօրինակ է և
ծիծաղելի»,
մտածում էի ես
և առանձնապես
ոչ մի բան չէի
սպասում նրա
ծառայությունից:
Բայց Ջիմը իմ
ընկերն էր և
ես չէի ուզում
մերժել նրան: «Չես
պատկերացնում,
թե ինչ կռիվ
տվեցի հորս հետ
այս ուղևորության
համար», ասեցի
ես Ջիմին: Դու
հասկանու՞մ
ես, որ իմ
դարձից հետո (կյանքս
Հիսուսին
նվիրելը),
ծնողներս
ամեն կերպ
աշխատում էին
արգելել
եկեղեցի
գնալուս և այս
ուղևորության
մասին խոսք
անգամ չեր կարող
լինել: Բայց
այնուամենայնիվ,
նրանք թողեցին
ինձ:
Չորեքշաբթի
օրը, վաղ
առավոտյան
մենք դուրս
եկանք
Տորոնտոյից:
Դա յոթ ժամյա ճանապարհորդություն
էր, որը
երկարեց
անսպասելի
փոթորիկի
պատճառով:
Հյուրանոց
հասանք գիշերվա
մեկից հետո:
«Բենի, մենք
պետք է վեր կենանք
առավոտյան
ժամը հինգին»,
ասաց Ջիմը:
«Ժամը
հինգի՞ն, -
զարմացա ես, -
Ինչու՞»: Նա
բացատրեց, որ
եթե նույնիսկ
ժամը վեցից
մենք
կարողանանք
կանգնել
դահլիճի դռների
մոտ, դարձյալ
տեղ չենք գտնի
նստելու: Հավատս
չեր գալիս:
Ո՞վ էր լսել,
որ մարդիկ
լուսաբացին
վեր կենան ու
գան կանգնեն
այս
սառնամանիքին,
որ կարողանան
մտնել
եկեղեցի: Բայց
Ջիմն ասաց, որ
մենք պետք է
անենք դա:
Շատ ցուրտ էր:
Առավոտյան
ժամը հինգին
վեր կացա և
ինչ տաք
հագուստ որ
ունեի, քաշեցի
վրաս: Ես նմանվեցի
Էսկիմոսի:
Մենք հասանք
(Առաջին Երեցական)
եկեղեցի, որը
գտնվում էր
Պիտսբուրգի Բիզնես
թաղամասում:
Դեռ մութ էր:
Բայց ահա թե ինչ
ինձ
զարմացրեց.
այնտեղ արդեն
հարյուրավոր
մարդիկ էին
կանգնած: Եկեղեցու
դռները
բացվելու էին
երկու ժամից
ոչ շուտ:
Կարճահասակ
լինելը մեկ-մեկ
օգուտ էլ է
բերում: Ես
անցնում էի
ժողովրդի
միջով դեպի
դռները: Ջիմը
ինձ հրելով
ետևիցս էր
գալիս:
Աստիճանների
վրա մարդիկ
էին քնած:
«Նրանք ողջ
գիշեր այստեղ
էին, - ասաց մի
կին, - և այդպես
է լինում ամեն
շաբաթ»:
Հանկարծակի
մի դող իջավ
վրաս: Կարծես
մեկը բռնել էր
մարմինս և
ուժեղ
թափահարում
էր: Ես ամենևին
չէի կարող
սանձել այդ
դողը:
Մտածեցի, գուցե
մրսել եմ:
Բայց ես չէի
մրսում և շատ
տաք էի
հագնված: Երբեք
չէի զգացել
այդպիսի բան,
ես շփոթվել էի
և չէի
կարողանում
խոսել Ջիմի
հետ: «Ի՞նչ էր
կատարվում
ինձ հետ, ի՞նչ
է դա, Աստծո
զորությու՞նն
է»: Ես ոչինչ
չէի
հասկանում:
Բացման
ժամանակը
մոտենում էր և
ժողովուրդը շատ
էր ճնշում:
Դողը չեր
դադարում:
-
Բենի, երբ
դուռը բացվի,
վազիր ներս, -
ասաց Ջիմը:
-
Ինչու՞:
-
Որովհետև
եթե չվազես,
քեզ կտրորեն:
Ջիմը եղել էր
արդեն նման
հավաքույթներում
և գիտեր թէ
ինչ է պետք
անել: Երբեք
չէի
պատկերացնում,
որ
կմասնակցեմ
եկեղեցի
մուտք
գործելու
մրցմանը:
Դռները բացվեցին
և ես
օլիմպիական վազորդի
պես վազեցի
մարդկանց
միջով ու հասա
առաջին շարք:
Արարողության
սպասավորն
ասաց, որ այդ
շարքը
զբաղեցրված է:
(Հետագայում
ես հասկացա,
թե ինչու էր
տիկին Կուլմանը
պահում այս
շարքը և
վերջում
այնտեղ նստացնում
իր ուզած
մարդկանց: Նա
շատ զգայուն
էր Սուրբ
Հոգու հանդեպ
և ցանկանում
էր, որ այնտեղ
նստեն նրանք, ովքեր
իրեն կօգնեն
աղոթքով:
Միայն նրանք
էին նստում
առաջին
շարքում): Ես
կակազում էի և
այդ պատճառով
չվիճեցի
ծառայողի հետ:
Երկրորդ շարքն
արդեն
զբաղված էր,
բայց երրորդ
շարքում մեզ
հաջողվեց
տեղեր ձեռք
բերել:
Արարողությունը
սկսվելուն դեռ
մի ժամ կար: Ես
հանեցի
վերարկուս,
ձեռնոցներս և
թուլացրի
մարմինս:
Միանգամից
զգացի, որ դողն
ուժեղացավ:
Այդ դողը
տարածվում էր
ձեռքերիս և
ոտքերիս
միջով, կարծես
կապված լինեի
ինչ որ մեքենայի:
Դա բոլորովին
անծանոթ
զգացողություն
էր ինձ համար:
Ես վախեցած
էի:
Երաժշտությունը
հնչում էր,
բայց ես ողջ
էությամբ
կենտրոնացած
էի այդ դողի
վրա: Ես
հիվանդ չէի,
ոչ էլ մրսած:
Դա մի
գերբնական զգացողություն
էր: Հանկարծ
երևաց Կատրին
Կուլմանը:
Նույն պահին
դահլիճի
մթնոլորտը
սկսեց փոխվել,
բայց ես ոչինչ
չէի զգում,
քանի որ
ամբողջությամբ
կենտրոնացած
էի դողալուս վրա:
Ո´չ ձայներ, ո´չ
հրեշտակային
երգեր: Գիտեի
միայն, որ
ամբողջ երեք
ժամ դողում
էի:
Երբ
երգեցողությունը
սկսվեց,
զգացի, որ մի
բան եմ անում,
ինչ չէի
սպասում
ինձանից: Ես
կանգնած էի
պարզած
ձեռքերով, իսկ
աչքերիցս
արցունքներ
էին կաթում,
երբ երգում
էին «Ինչ մեծ
Ես Դու Աստված»:
Կարծես մի բան
պայթեց իմ
մեջ: Երբեք արցունքները
չէին հոսել
աչքերիցս
այդպես առատությամբ:
Դա Աստծո
Փառքի
ներկայության
զգացումն էր:
Այդպես ես
երբեք չեմ
երգել այս
երգը: Երգում
էի ամբողջ
էությամբ և
սրտով: Երբ
երգվում էր,
«երբ իմ հոգին
երգում է Քեզ,
իմ Տեր», իմ
հոգին
իսկապես
երգում էր: Ես
այնքան խորացա
այդ հոգևոր
զգացմունքի
մեջ, որ
դժվարությամբ
նկատեցի, որ
էլ չեմ
դողում:
Արարողությունը
շարունակվում
էր: Ես հիացած
էի: Ինչպիսի՜
խոնարհություն:
Կարծես թե դեմ
առ դեմ
հանդիպեցի մի
հոգևոր սուրբ
ճշմարտության:
Նշանակություն
չուներ՝
ունեի՞ ես
առաջ այդպիսի
զգացողություններ,
թե՞ ոչ:
Կարևորն այն էր,
որ դա հիմա էր
իրական: Իմ
քրիստոնեական
կյանքում
կային պահեր,
երբ Աստված
դիպչում էր ինձ,
բայց երբեք
չեր եղել
այնպես,
ինչպես այդ օրը:
Ես կանգնած
խոնարհվում
էի Տիրոջ առջև:
Հանկարծ
զգացի, որ ինչ-որ
մեկը կանչում
է ինձ: Դա մի
հանդարտ ու
մեղմ ձայն էր՝
ինչպես մեղմ
քամի: Նայեցի
շուրջս, նայեցի
լուսամուտներին,
բայց դրանք
այնքան բարձր
էին, որ
այնտեղից
հնարավոր չէր
մարդու կանչել:
Այդ ձայնը՝
այդ մեղմ
քամին, նման
էր ալիքի՝
բարձրանում և
մարում էր,
բարձրանում և
մարում էր:
«Ի՞նչ
կատարվեց, -
հարցնում էի
ինձ, -
կունենա՞մ երբևե
համարձակություն
պատմելու այդ
մասին:
Կմտածեն, թե
խելագարվել
եմ»: Դա տևեց
մոտ տասը
րոպե: Այդ
քամու
ալիքները շոյում
էին ինձ: Այդ ժամանակ
զգացի, որ տաք
վերմակի մեջ
եմ: Կարծես մեկը
բրդի
ծածկոցով
փաթաթեց ինձ: Ես
զգում էի, որ
Տերը շատ մոտ
էր, և կարիք
ունեի հաղորդակցվելու
Նրա հետ: Բայց
միայն հետևյալն
էր դուրս
գալիս իմ
շուրթերից.
«Սիրելի Հիսուս,
ողորմյա ինձ»:
Ես այնքան
անարժան էի:
Եվ կրկնում էի
նորից ու
նորից.
«Սիրելի
Հիսուս, ողորմյա
ինձ»: Նման
զգացողություն
նկարագրված է
Եսայի
մարգարեի
գրքում՝
«Վա՜յ
ինձ, որովհետև
կորած եմ,
քանի որ ես
պիղծ շուրթերով
մարդ եմ և
պիղծ
շուրթերով
ժողովրդի մեջ եմ
բնակվում և իմ
աչքերը տեսան
Զորաց մեր Թագավորին՝
Տիրոջը»: (Եսայի
6գ. 5խ.)
Այդպիսի
զգացողություն
ունենում են
բոլոր այն
մարդիկ, որոնք
տեսել են
Քրիստոսին:
Նրանք միանգամից
տեսնում են
իրենց մեղքն
ու անմաքրությունը
և կարիք ունեն
մաքրվելու:
Նույնը կատարվում
էր ինձ հետ:
Կարծես մի մեծ
լույս լուսավորեց
ինձ, և ես տեսա
իմ
տկարությունը,
մեղքերը: Եվ
նորից ու
նորից
կրկնում էի.
«Սիրելի
Հիսուս,
ողորմյա ինձ»:
Հետո լսեցի մի
ձայն և գիտեի,
որ դա Տիրոջ
ձայնն է՝ մեղմ
և իրական. «Իմ
ողորմությունը
լի է քեզ վրա»:
Մինչ այդ պահը
իմ
քրիստոնեական
աղոթքի կյանքը
չեր
տարբերվում
սովորականից, բայց
հիմա ես ոչ
միայն խոսում
էի Տիրոջ հետ,
այլև Ինքն Էր
խոսում ինձ
հետ, և դա մի
հրաշալի հաղորդակցություն
էր: Այդ
խոսքերը՝ «Իմ
ողորմությունը
լի է քեզ վրա»,
զրնգում էին
ականջներումս:
Ես նստեցի լաց
լինելով: Մինչ
այդ պահը ոչ
մի
զգացողություն
իմ կյանքում
նման չէր այդ
օրվա
ապրումներիս:
Այնքան
հուզված էի Հոգու
ներգործությունից,
որ եթե
ատոմային ռումբ
էլ պայթեր,
չէի վեր կենա:
Այդպիսի
զգացողություն
նկարագրված է Աստվածաշնչում՝
«Եվ
Աստծո
խաղաղությունը,
որ ամեն մտքից
վեր է ...»: (Փիլիպեցիս
4գ. 5խ.)
Ջիմը
պատմել էր այն
հրաշքների
մասին, որոնք
տեղի էին
ունենում Կատրինի
ծառայությունների
ժամանակ: Բայց
ես պատկերացում
չունեի, թե
ինչ է
կատարվելու
հետագա երեք
ժամվա
ընթացքում:
Խուլերի
ականջները
բացվում էին,
կաթվածահար
կինը վեր
կացավ, ուռուցքները
բժշկվում էին,
գլխացավերն
անցնում էին:
Անգամ
ամենախիստ
քննադատները
վկայում էին այդ
բժշկությունների
իրականության
մասին:
Չնայած
որ
արարողությունը
երկարում էր,
ինձ համար այն
մի
ակնթարթային
պահ էր: Երբեք
կյանքում
այդպես չեմ
զգացել Աստծո
զորությունն ինձ
վրա:
Ես
կամաց
աղոթում էի:
Արարողությունը
շարունակվում
էր: Հանկարծ
ամեն ինչ
դադարեց. «Տեր,
խնդրում եմ,
թող այս
արարողությունը
չվերջանա», -
մտածեցի ես:
Երբ նայեցի
վերև, տեսա, որ
Կատրինը
գլուխը
ձեռքերում
պահած, լալիս
էր: Նա այնքան
բարձրաձայն
էր լալիս, որ
ամեն ինչ
շուրջը լռեց:
Երաժշտությունը
դադարեց, սպասավորները
քարացան
տեղում:
Բոլորի
հայացքները
նրան էին
ուղղված: Չէի
կարողանում
հասկանալ, թե
ինչու՞ նա լաց
եղավ: Երբեք
չէի տեսել, որ
սպասավորները
այդպես
վարվեն:
Ինչու՞ էր նա
լալիս (հետո
իմացա, որ
Կատրինը
երբեք չէր արել
նման բան իր
քարոզների
ընթացքում):
Անցավ մոտ
երկու րոպե:
Նա
բարձրացրեց
գլուխը, և ես
տեսա նրա
աչքերը: Նրանք
վառվում էին:
Նրանց մեջ
կյանք կար,
այնպիսի
համարձակություն
և
խիզախություն,
որ երբեք չեմ
տեսել որևե
մեկի մոտ: Մեծ
զորությամբ
նա պարզեց
ձեռքերը: Եթե
այդ պահին
սատանան էլ
երևար,
Կատրինը մի
շարժումով
նրան կշպրտեր
դուրս: Լաց
լինելով նա նայեց
դահլիճին և
խորը
զգացումով
ասաց. «Խնդրում
եմ, մի
տրտմեցրեք
Սուրբ
Հոգուն»:
Պատկերացրեք
մի
մարդասպանի,
որ ուզում է
սպանել
երեխային, և
երեխայի մորը,
որը խնդրում է
չանել այդ: Ահա
այդպես էր
երևում
Կատրինը:
«Խնդրում
եմ, մի
տրտմեցրեք
Սուրբ
Հոգուն», -
լալիս էր նա:
Ես տեսա
նրա աչքերը,
որոնք կարծես
ինձ էին
նայում: Ես
վախենում էի
շարժվել, ոչ
մի մկանս չէր
շարժվում:
Զարմացած
սպասում էի,
թե ի՞նչ կլինի
հետո:
Նա
շարունակեց.
«Մի՞թե չեք
հասկանում, որ
Նա՝ Սուրբ
Հոգին միակն
է, ում ես
ունեմ:
Խնդրում եմ,
մի վիրավորեք
Նրան: Մի վիրավորեք
Նրան, ում ես
սիրում եմ»:
«Ինչի՞
մասին է
խոսում նա», -
մտածում էի
ես: Երբեք չեմ
մոռանա և չեմ
մոռանում այդ
խոսքերի
խորությունը
և զորությունը:
Սուրբ Հոգու
մասին ես
արդեն լսել էի
մեր եկեղեցում:
Հոգևոր հովիվը
պատմել էր
լեզուների,
մարգարեությունների
(պարգևների)
մասին: Բայց
հիմա Կատրինը
խոսում էր մի
անձնավորության
մասին, Որն
ավելի իրական
էր, քան ես և
դու: «Նա իմ
մտերիմ
սիրելի ընկերն
է», - ասում էր նա:
Կատրինը
իջեցրեց
ձեռքերը և
պարզ ասաց. «Նա
ավելի իրական
է, քան որևե մի
բան այս
աշխարհում»:
Այս
ասելով նա
նայեց ինձ:
Ինչ որ բան
կատարվեց
ներսումս: Ես
լաց եղա և
ասեցի. «Ես
ուզում եմ
ունենալ Այդ»:
Մտածում էի,
որ բոլորն էլ
նույնն են զգում,
ինչ ես: Բայց
Աստված ամեն
մեկի հետ խոսում
էր առանձնահատուկ
ձևով:
Հասկացիր,
խնդրում եմ,
որ ես
նորահավատ
քրիստոնյա էի
ու չէի կարող
ըմբռնել այն
ամենը, ինչ
կատարվում էր
դահլիճում:
Միայն գիտեի,
որ այն ուժը,
որ ներգործում
էր ինձ վրա,
իրական էր:
Արարողությունը
մոտենում էր
ավարտին: Ես
նայում էի այդ
ավետարանիչ կնոջը
և տեսնում, որ
ինչ որ մշուշ
է պատում
նրան: Սկզբում
մտածեցի, թե
ինձ է թվում:
Բայց դա կար, և
Կատրինի
դեմքը
փայլում էր
մառախուղի
միջից:
Չեմ
կարծում, թե
Աստված
ուզում Էր
փառաբանել Կատրինին,
բայց գիտեմ,
որ Նա
օգտագործեց
այդ ծառայությունը՝
Իր
զորությունն
ինձ ցույց տալու
համար:
Երբ
արարողությունն
ավարտվեց,
ժողովուրդը
դուրս էր
գնում, բայց
ես չէի ուզում
թողնել
դահլիճը: Տանն
ինձ սպասում և
սպասում էր
ծնողներիս
ճնշումը, և ես
չէի ուզում
գնալ: Ես
ուզում էի
մանալ և վայելել,
այն ինչ
կատարվեց ինձ
հետ:
Երբ
փոքր էի, շատ
քաշված և
ամաչկոտ էի
կակազելուս
պատճառով:
Անգամ, երբ
քրիստոնյա
դարձա,
համարյա թե
ընկեր չունեի:
Ծնողներս
գրեթե երես
թեքեցին
ինձանից: Օ՜հ,
իհարկե նրանք
սիրում էին
ինձ, բայց
Քրիստոսին
ծառայելու իմ
որոշումը
բաժանեց մեզ
իրարից: Այն
ինչ ես ունեի
այս կյանքում Քրիստոսն
էր, և ես չէի
ուզում
բաժանվել իմ
այդ օրվա
զգացողություններից
և ապրումներից:
Ես դեռ
նստած էի: Ո՞վ
կուզեր
երկնքից
իջնել դժողք:
Բայց ուրիշ
ելք չկար:
Ավտոբուսը
սպասում էր, և
պետք էր
վերադառնալ:
Վերջին անգամ
դանդաղեցրի
քայլերս և
մտածեցի. «Ի՞նչ
էր ուզում
ասել
Կատրինը»:
Ավտոբուսում
այդ մասին հարցրեցի
մի քանիսին,
բայց նրանք էլ
չէին հասկացել:
Շատ
հոգնած էի:
Մարմինս
անգամ
փայտանում էր:
Բայց հոգիս իմ
մեջ կենդանի
էր, ինչպես մի
հրաբուխ:
Ծանոթ
եմ Աստծո
ներկայությանը
Պառկած էի:
Հանկարծ մի
ուժ դուրս
հրեց ինձ անկողնուցս
և ստիպեց ծնկի
գալ: Շատ
տարօրինակ
երևույթ էր
դա, բայց
այնքան ուժեղ,
որ ես չէի կարող
դիմադրել:
Մութ
սենյակում
կանգնած էի ծնկներիս
վրա: Աստված
շարունակում
էր աշխատել
ինձ հետ, և ես ենթարկվեցի
Նրա
առաջնորդությանը:
Գիտեի, թե ինչ
եմ ուզում,
բայց չգիտեի
ինչպես
խնդրել այդ:
Ես ծարավ էի այն
բանին ինչ
կատարվեց
Պիտսբուրգում:
Ես ուզում էի
ունենալ այն,
ինչ ուներ
Կատրին
Կուլմանը: Իմ
ողջ էությամբ
ես փափագում
էի ունենալ
այդ: Ես ծարավ
էի նրա
խոսքերին,
չնայած որ
համարյա չէի
հասկանում:
Այո, ես գիտեի,
թե ինչ եմ
ուզում, բայց
չգիտեի
ինչպես ուզեմ:
Վերջապես
որոշեցի
խնդրել իմ
խոսքերով՝
ինչպես որ
կարող եմ: Ուզում
էի դիմել
Սուրբ Հոգուն,
բայց մինչ այդ
չէի արել նման
բան: «Արդյոք
ճի՞շտ վարված
կլինեմ այդ
անելով», - մտածում
էի ես: Երբեք
չէի մտածել,
որ հնարավոր է
դիմել Սուրբ
Հոգուն: Ի՞նչ
էր կատարվում
ներսումս: Ես
ուզում էի ճանաչել
Նրան այնպես,
ինչպես
Կատրինն էր
ճանաչում: Եվ
ահա ես
աղոթեցի.
«Սուրբ Հոգի,
Կատրին Կուլմանը
ասում էր, որ
Դու նրա
ընկերն ես: Ես
չեմ կարծում,
որ արդեն
ճանաչում եմ
Քեզ: Մինչ այսօր
մտածում էի,
թէ ճանաչում
եմ, բայց այդ
արարողությունից
հետո հասկացա,
որ չգիտեմ
Քեզ: Ես չեմ
ճանաչում
Քեզ», - այս
աղոթքը ես
դանդաղ արեցի,
իսկ հետո
ինչպես մի
երեխա,
պարզեցի
ձեռքերս և
ասեցի. -
«Կարո՞ղ եմ ես
ծանոթանալ
Քեզ հետ»: Ես
ապշած էի: Արդյոք
կարո՞ղ եմ ես
այդպես խոսել
Սուրբ Հոգու
հետ: Ամեն ինչ
ճի՞շտ էր
արդյոք իմ
ասածի մեջ:
Հետո մտածեցի.
«Քանի որ ես
ազնիվ էի
Աստծո առաջ,
ապա եթե սխալ
եմ գործել, Նա
կբացատրի ինձ:
Եթե Կատրինը
սխալ էր, ես
կմոռանամ
նրան»: Ոչինչ
չկատարվեց, և
ես ինքս ինձ
ասացի. «Իրո՞ք
հնարավոր է
ծանոթանալ
Սուրբ Հոգու
հետ»:
Աչքերս փակ
էին: Հետո
կարծես
էլեկտրական
հոսանքի աղբյուրին
միացրին ինձ,
և մարմինս
սկսեց դողալ:
«Օ՜հ, նորից
սկսվեց», -
մտածեցի ես,
բայց հիմա ո՛չ
ժողովուրդ
կար, ո՛չ տաք
հագուստ:
Դողում էր ողջ
մարմինս՝
գլխիցս մինչև
ոտքերս: Ես
վախենում էի
բացել աչքերս:
Այդ պահին
աչքերիս առջևով
մի
ակնթարթում
անցավ այն
ամենը, ինչ կատարվեց
ինձ հետ
դահլիճում: Ես
նորից զգացի այն
տաք վերմակը: Աստծո
զորությունը
պատեց ինձ: Ես
ինձ երկնքում
էի զգում:
Իհարկե, երբեք
չեմ եղել
երկնքում,
բայց դժվար թե
երկինքն
ավելի լավ
լիներ, քան սա:
Ես այսպես
մտածեցի. «Եթե
աչքերս բացեմ,
կամ Պիտսբուրգում
կհայտնվեմ,
կամ
Մարգարիտե
դարպասներում»:
Քիչ անց բացեցի
աչքերս: Ես
նույն տանն էի
և նույն
ննջազգեստով,
միայն Աստծո
Հոգու զորությունն
էր
շարունակում
պարուրել ինձ:
Երբ քնեցի,
չէի
պատկերացնում,
թե ինչ է
սկսվելու իմ
կյանքում:
Զարթնեցի
վաղ
առավոտյան: Ես
չէի կարող
դիմանալ
առանց իմ նոր
Ընկերոջ հետ
հաղորդակցության:
Եվ առաջին
խոսքերը, որ
դուրս թռան
շուրթերիցս,
հետևյալն էին.
«Բարի լույս,
Սուրբ Հոգի»:
Նույն պահին
Աստծո Փառքը
լցրեց
սենյակս: Ես չէի
դողում: Միայն
զգում էի, որ
պարուրված եմ
Նրա
ներկայությամբ:
Ես կրկնեցի.
«Բարի լույս,
Սուրբ Հոգի»: Գիտեի,
որ Նա այստեղ
է, իմ
սենյակում: Եվ
դա ոչ միայն
այս առավոտվա
ներկայության
զգացումն էր,
ես մի նոր
ապրում ստացա
աղոթք անելիս:
Դա ավելին էր,
քան
լեզուներով
խոսելը: Սուրբ
Հոգին իրական
դարձավ իմ
կյանքում: Նա
դարձավ իմ
Ընկերը:
Դարձավ իմ
Գործընկերը և
Խորհրդատուն:
Առաջին բանը,
որ արեցի այդ
առավոտ, այն
էր, որ բացեցի Աստվածաշունչը. ես
գիտեի, Նա
այնտեղ է:
Կարծես նստած
Էր կողքիս: Ես
չէի տեսնում
Նրան, բայց
գիտեի, որ Նա
այստեղ է: Ես
սկսեցի
ճանաչել Նրան
անձնապես: Այդ
ժամանակվանից
Աստվածաշունչը
բոլորովին
փոխվեց ինձ
համար: Նա
դարձավ
կենդանի և
իրական: Ես
հարցնում էի. «Սուրբ
Հոգի, ցույց
տուր ինձ սա
Քո Խոսքում»:
Եվ Նա ցույց
էր տալիս: Ես
հարցրեցի.
«Ինչու՞ Ես
եկել»: Նա
ցույց տվեց ինձ
այս խոսքերը.
«Մենք
ոչ թե այս
աշխարհի
հոգին, այլ
այն Հոգին, որ
Աստծուց է, որ
ճանաչենք այն
բաները, որ
Աստվածանից
տրվեցան մեզ»: (1
Կորնթ. 2գ. 12խ.)
«Իսկ ինչու՞
Ես ուզում իմ
ընկերը
լինել»: - Նա
ցույց տվեց.
«Տեր
Հիսուս
Քրիստոսի
շնորքը, Աստծո
սերը և Սուրբ
Հոգու
հաղորդակցությունը
ձեզ հետ լինի»: (2
Կորնթ. 13գ. 13խ.)
Միայն նոր
սկսեցի հասկանալ,
թե ինչ է
ասվում
Զաքարիայի 4գ. 6 – րդ
խոսքում.
«Ո՛չ
զորությունով,
ո՛չ զորքով,
բայց Իմ Հոգով,
ասում է Տերը»:
Նորից ու
նորից Նա
վկայում էր
խոսքով ինձ Իր
գործունեության
մասին:
Առաջին օրը
այս
հաղորդակցությունը
տևեց 8 ժամ,
հետո օրեց օր
այն
շարունակվում
էր, և ես ավելի
ու ավելի էի
ճանաչում
Նրան:
Իմ աղոթքը
սկսվեց
փոխվել: Ես
ասում էի.
«Սուրբ Հոգի,
Դու այնքան
լավ Ես
ճանաչում
Հորը, օգնիր
ինձ աղոթել»:
Եվ աղոթելիս
Հայրն այնքան
իրական և
մոտիկ դարձավ
ինձ, որ թվում
էր, թե մեկը
բացեց դուռը և
ասաց. «Ահա Նա»:
Ես սկսեցի
իրապես զգալ
Աստծո
Հայրությունը:
Եվ դա ոչ թե
Գիրքը
կարդալով կամ
ուսումնասիրելով
եղավ, այլ
Սուրբ Հոգուն
խնդրելով: Նա
արեց:
«Որոնք
որ Աստծո
Հոգովն են
վարվում,
նրանք Աստծո
որդիք են:
Որովհետև
դուք
ծառայության
հոգին չառաք,
որ դարձյալ
վախենաք, այլ
որդեգրության
Հոգին, որով
աղաղակում
ենք Հայր»: (Հռոմեաց.
8գ. 14 – 15խ.)
Ես սկսեցի
հասկանալ, թե
ինչ Էր ասում
Հիսուսը Սուրբ
Հոգու մասին՝
որ Նա իմ
Մխիթարիչն է,
Ուսուցիչը և
Ուղեկիցը:
Հիսուսը
ասում Էր. «Ի՛նձ
հետևեցեք»,
իսկ հետո
շարունակում
Էր հանկարծ՝ «Դուք
չեք կարող գնալ
այնտեղ, ուր
ես եմ գնում,
բայց Սուրբ
Հոգին կառաջնորդի
ձեզ»: Այդ
բաները
սկսեցին
բացահայտվել
ինձ համար: Չկա
ոչ մի ուրիշ
անձ, բացի
Սուրբ Հոգուց,
Որին պետք է
հետևել:
Իմ հարցերին
Նա
պատասխանում
էր օրերով ու
շաբաթներով:
Եվ ես
ճանաչում էի
Սուրբ Հոգուն
ավելի ու ավելի
լավ: Այդ
հաղորդակցությունը
մինչև այսօր
անգամ երբեք
չի դադարում:
Իմ կյանքը
փոխվեց, և ես
հավատում եմ,
որ ձեր կյանքն
էլ կփոխվի:
Այսօր
արթնանալիս
ես նորից
ասում եմ.
«Բարի լույս, Սուրբ
Հոգի»:
Յաֆայից
մինչև
աշխարհի եզրը
1952թ.
Դեկտեմբերին
Կլիմենս Հիննը
գտնվում էր
Իսրայելի
Յաֆա քաղաքի
ծննդատանը: Նա
պետք է իր
երկրորդ
զավակն
ունենար: Նրա
պալատից մի
հրաշալի
պատկեր՝
տեսարան էր
բացվում: Նա
պատուհանից
ուշադրությամբ
նայում էր
դեպի անվերջություն
տարածվող
Միջերկրականի
կապույտ ու
խոր ջրերին:
Բայց այդ
փոքրիկ կնոջ սիրտը,
այդ հայի
սիրտն
անհանգիստ էր:
Այն ամոթով և
վախով էր
լցված:
Հեռվում
երևվում էր
սարերի մի
խումբ՝
Անդրոմեդայի
սարերը: Առասպելը
պատմում է, որ
հենց այդ
սարերից մեկին
էր շղթայված
Անդրոմեդան,
երբ Պերսևսն
իր թռչող ձիով
իջավ և
վիշապին
զարկելով
փրկեց նրան:
Կլիմենսն ուզում էր, որ մեկն իջներ վերևից և փրկեր իրեն այս իր երկար տարիների ստորությունից և խայտառակությունից: Նա հունական եկեղեցու ծխի անդամ էր, բայց Տիրոջ մասին շատ քիչ գիտեր: Այնուամենայնիվ այդ հանդարտ պալատում գտնվելով, Կլիմենսը փորձեց ուխտ կապել Նրա հետ: Կանգնելով պատուհանի մոտ, նա աչքերը բարձրացրեց դեպի երկինք և սրտի խորքից խնդրեց. «Աստված իմ, ես միայն մի խն